ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավարի ու գառան միսը թանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավարի մսի գինը բարձրացել է: Այն առաջիկայում էլ ավելի է թանկանալու: Նշենք, որ այս օրերին տավարի մսի մեկ կիլոգրամը գերազանցում է 4500 դրամը: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 23.5 տոկոսով այն տավարի մսի գինը բարձրացել է: Իսկ մեկ ամսվա ընթացքում տավարի միսը թանկացել է 0.2 տոկոսով: Օրինակ տեղական տավարի փափկամսի մեկ կիլոգրամը 4600 դրամից է սկսում, իսկ լանգետի համար տավարի ֆիլեի մեկ կիլոգրամը՝ 6400 դրամից:

Իսկ խոզի միսը, հակառակը՝ էժանացել է. մեկ ամսվա ընթացքում խոզի մսի գինը 2.4 տոկոսով նվազել է: Նշենք, որ խոզի բարձր կարգի չալաղաջի ու մատերի մեկ կիլոգրամը կազմում է ավելի քան 4400 դրամ: Իսկ խոզի տեղական չալաղաջը՝ 4000 դրամ:
Մյուս կողմից, թանկացում արձանագրվել է գառան մսի շուկայում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ գառան միսը մեկ տարվա ընթացքում թանկացել է 5.1 տոկոոսով: Բայց նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գառան մսի գինը նվազել է 0.3 տոկոսով: Ի դեպ, թանկացում արձանագրվել է նաեւ թռչնամսի շուկայում՝ 2.2 տոկոսով:

Ս.Հ.




Լրահոս