Հայտարարել են զեղչ՝ նվազեցված գնի մասին հրապարակումներով, այնինչ առաջարկվող ապրանքներն իրացվել են նույն գնով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Դե Գուստո» («eurotvmarket») և «Արմաբա» («TVtrade») ՍՊԸ-ների նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով հարուցել է վարույթներ:

Մասնավորապես հանձնաժողովը հաշվի է առել, որ ընկերությունները հայտարարել են զեղչ՝ նվազեցված գնի մասին հրապարակումներով, այնինչ առաջարկվող ապրանքներն իրացվել են նույն գնով։

Ավելին՝ ակցիայի իրականացման մասին սպառողներին իրազեկելիս ակցիայի բովանդակությունը չի պարունակել ակցիայի իրականացման ժամանակահատվածը՝ մեկնարկի և ավարտի օրերը, ակցիայի ժամանակահատվածը փաստացի գերազանցում է երեք ամիսը, ինչպես նաև ակցիային մասնակցող ապրանքատեսակների նկատմամբ հայտարարված զեղչերն ընդհանուր առմամբ չեն հաշվարկվել տվյալ ապրանքատեսակների՝ ակցիային նախորդող ամսվա միջին գներից։




Լրահոս