Մինչ դատավորները ժողով են անում Աջափնյակ դատարանում, հենց նույն դատարան է բերվել կալանավորված դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, ոչտեղ քնվում է նրա կալանքի երկարացման հարցը: Ինչ կորոշի դատարանը՝ դժվար է ասել, բայց նույն քրեական վարույթով կալանավորված փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրում դատավորներն ընդհանուր ժողով են հրավիրել։
ԲԴԽ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ օրակարգում Դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է։
Նշենք, որ հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի տեղը թափուր է, քանի որ դրա անդամ, իրավական գիտնական Անահիտ Մանասյանը նշանակվել է Գլխավոր դատախազի տեղակալ։
ԲԴԽ կայքում հրապարակվել են հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ինքնառաջադրված թեկնածուների վերաբերյալ տեղեկությունները և թեկնածուների կեսագրական տվյալները: Ինքնաառաջադրվել է 6 անձ՝ Կարեն Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը, Առնոլդ Վարդանյանը, Սիմոն Ֆարմանյանը, Հասմիկ Ստեփանյանը և Արմեն Եզեկյանը։
Ք. Մ.