Աստղերը Սերժ Սարգսյանին հուշում են խոսել եւ վերջապես բացատրել թեւավոր դարձած միտքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023-ի խորհրդանիշը ջրային նապաստակն է. այս կենդանին բոլորիս խոստանում է փոփոխություններ։ Հաջորդ տարում բոլորս կյանքի հանգիստ ու խաղաղ ընթացք չենք կարող ակնկալել։ Փոփոխություններ են սպասվում կյանքի բոլոր ոլորտներում։ Չպետք է մոռանանք մեր ինքնությունը եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը:

Ավանդույթը չխախտելով «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:

Եւ այսպես.

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան

Ձիու տարում ծնված Սերժ Սարգսյանի համար այս տարին խոստանում է առավել ակտիվ լինել: Մինչ այս ձեր առավել ծածուկ գործելաոճը կփոխարինվի ավելի բացահայտ քայլերի: Ձեր կողքին կանգնած հաստատուն թիմակիցները կշարունակեն ոգեւորել ձեզ՝ հասկանալու համար, որ Ձեր նկատմամբ ընկալումն ու պատկերացումներն են սխալ եղել անցյալում:

Աստղերը հուշում են խոսել այս տարի եւ վերջապես բացատրել թեւավոր դարձած միտքը՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»:

Ինչ էր դա նշանակում: Իհարկե, չմոռանանք, որ աստղերը հուշում են, բայց երբեք չեն պարտադրում: Հետեւեք Ձեր առողջությանը:ք




Լրահոս