Սաակաշվիլին հրաժարվել է թունավորման թեստ անցնել առանց արեւմտյան բժիշկների մասնակցության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն այժմ բուժում է անցնում թբիլիսյան «Վիվամեդ» կլինիկայում, հրաժարվել է իր օրգանիզմում ծանր մետաղների առկայության թեստ անցնել առանց արեւմտյան մասնագետների մասնակցության։ Այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Շալվա Խաչապուրիձեն, փոխանցում «Ինտերֆաքսը»։

Իրավապաշտպանի խոսքով՝ բոլորովին հասկանալի չէ, թե ինչ հիմքով է հատուկ քննչական ծառայության քննիչ Վասիլ Կակաշվիլին դեկտեմբերի 24-ին փորձել նմուշներ վերցնել քաղաքական գործչի մազերից ու եղունգներից։

Խաչապուրիձեն պարզաբանել է, որ Սաակաշվիլին համաձայն է Վրաստանի օրենսդրությանը լիովին համապատասխան նոր հետազոտության անցկացմանը եւ միայն ամերիկացի կամ եվրոպացի բժիշկների մասնակցությամբ։ Փաստաբանը հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահը չի վստահում «Վիվամեդ» կլինիկայի եւ քրեակատարողական ծառայության բժիշկներին, որոնք վերջերս հայտարարել էին, որ քաղաքական գործչի օրգանիզմում ծանր մետաղներով թունավորում չկա, եւ այդ ցուցանիշները նրա մոտ նորմայից ցածր են։

Անցած հինգշաբթի՝ դեկտեմբերի 22-ին, Սաակաշվիլին չի կարողացել կլինիկայից տեսակապով մասնակցել իր գործով դատական նիստին՝ վատառողջ լինելու պատճառով

Մինչ այդ Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայության բժշկական բաժնի ղեկավար Մալխաս Ուրթքմելիձեն հայտնել էր, թե Սաակաշվիլիի օրգանիզմի տոքսիկոլոգիական հետազոտությունը ցույց է տվել, որ նրա մարմնում նորման գերազանցող թունավոր նյութեր չկան։




Լրահոս