ArmLur.am֊ին հայտնի դարձավ, որ Արշակ Էվինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հավակնելով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի վարչական ղեկավարի պաշտոնին և չունենալով տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներին համապատասխան բարձրագույն կրթություն, իր կողմից օգտագործելու նպատակով քրեական վարույթով չպարզված անձից դիտավորությամբ ձեռք է բերել իր անվամբ իրավունք վերապահող՝ համակարգչային բազմացնող գունավոր տպիչ սարքի միջոցով պատրաստված, Երևանի պետական համալսարանի իրավագիտություն մասնագիտությամբ բակալավրի կրթական աստիճան ստանալու վերաբերյալ դիպլոմ և դիպլոմի հավելված։
Վերոհիշյալ գործողություններից հետո, ըստ ArmLur.am֊ի տեղեկությունների, 2022 թվականի փետրվարի 10-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարին ուղղված դիմում է ներկայացրել Նոյեմբերյանի համայնքապետարան, որին կից ի թիվս այլ փաստաթղթերի, տրամադրել է նաև իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ, ինչի հիման վրա 2022 թվականի փետրվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի ղեկավարի թիվ 16-Ա կարգադրությամբ նշանակվել է Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի վարչական ղեկավար։
Քնար Մանուկյան