Փրկարարները Սյունիքում արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 27-ին, ժամը 12։35-ին ահազանգ է ստացել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին կա կողաշրջված (բարձված) և արգելափակված երկու բեռնատար ավտոմեքենա․ երթևեկությունը դարձել է միակողմանի։

«Փրկարարներն ինժեներական տեխնիկայի օգնությամբ ուղղել են կողաշրջված բեռնատարը և քարշակման միջոցով դուրս բերել 3 բեռնատար ավտոմեքենաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս