ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զվարթնոց»-ը հատել է ուղևորահոսքի 3,5 միլիոնի շեմը. Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները անակնկալներ են ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զվարթնոց» օդանավակայանը հատել է ուղևորահոսքի 3.5 մլն-ի շեմը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 29-ի դրությամբ Զվարթնոց միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցել է 3.5 միլիոնը, ինչի կապակցությամբ Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին մատուցվեց անակնկալ:

Տոկոսային հարաբերությամբ այն շուրջ 20 տոկոսով գերազանցում է 2019 թ. գրանցած ցուցանիշը, երբ սպասարկված ուղևորների թիվը հատել էր 3 միլիոնը»,-ասվում է օդանավակայանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս