Armenian text to speach

Զվարթնոց օդանավակայան տանող Իսակովի պողոտայում իրականացվում են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զվարթնոց» օդանավակայանը հայտնում է․

«Հարգելի ուղևորներ,

Տեղեկացնում ենք, որ դեպի Զվարթնոց օդանավակայան տանող Իսակովի պողոտայում ներկայումս իրականացվում են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել երթևեկության ժամանակավոր խցանումներ։

Խնդրում ենք Ձեր ուղևորությունը նախապես պլանավորել և օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները։

Հիշեցնում ենք, որ չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքի սահմանված ժամից 3 ժամ առաջ և փակվում է թռիչքից 1 ժամ առաջ։

Մեր ուղևորներին մաղթում ենք բարի թռիչք»:

 




Լրահոս