
Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը սոցիալական ցանցի իր էջերում ասել է, որ Պելեն փոխեց ֆուտբոլը:
«Պելեն փոխեց ամեն ինչ, նա ֆուտբոլը վերածեց արվեստի և զվարճանքի միաժամանակ: Դա ուժ տվեց աղքատներին և սևերին, հատկապես տեսանելի դարձրեց Բրազիլիան:
Ֆուտբոլը և Բրազիլիան բարձրացել են իրենց կարգավիճակը հենց ֆուտբոլի արքայի շնորհիվ: Նա գնաց, բայց նրա կախարդանքը մնում է, Պելեն հավերժ է»,-գրելէ ֆուտբոլիստը: