ՃՈ-ն մեկնաբանել է տրանսպորտային միջոցի գրանցման կամ հաշվառումից հանելու նոր կարգի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2096-Ն որոշման համաձայն` տրանսպորտային միջոցը գրանցելու կամ տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) միաժամանակ տրանսպորտային միջոցը գրանցումից և հաշվառումից հանելու դեպքում հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում, եթե ավտոմեքենան օտարվում է այն ձեռք բերելուց (սեփականության իրավունքի պետական գրանցումից) հետո 365 օրվա ընթացքում` սեփականության իրավունքի դադարումը գրանցելու համար վճարված պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը (պետական տուրքը էլեկտրոնային եղանակող վճարելու դեպքում փաստաթուղթը համարվում է ներկայացված, եթե առցանց եղանակով ստուգման արդյունքում տեղեկատվություն է ստացվում այդ մասին):

Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից։




Լրահոս