
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։
«Սուրբ Ծննդյան այս տոնական օրերին իմ մտքերն ուղղված են բոլոր հայերին, որոնց հույսի և խաղաղության մաղթանքներ եմ հղում»,-իր թվիթերյան էջում գրել է Պիվեն:
Նշվում է, որ ֆրանսիացի պաշտոնյան Հայաստան կժամանի մի խումբ պատգամավորների հետ՝ հաստատելու Ֆրանսիայի խորհրդարանի աջակցությունը։