Հայաստանն ու Ֆրանսիան սպառազինության ձեռքբերման մասին պայմանագիր կստորագրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըքորնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան ու Հայաստանը մտադիր են ձևակերպել Երևանի կողմից ֆրանսիական սպառազինության գնման մասին պայմանավորվածությունները: Այս մասին նա հայտարարել է Le Parisien-ին տված հարցազրույցում, գրում է 1lurer.am-ը։

Նախարարը նշել է, որ Հայաստանը պետք է պաշտպանի իր բնակչությանը և ապահովի սահմանների անվտանգությունը:

«Կիրակի օրը մենք պաշտոնապես կձևակերպենք ՀՀ կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակով սպառազինության ձեռքբերումը»,- ասել է նա` նշելով, որ խոսքը, մասնավորապես, պայմանագրի ստորագրման մասին է, որը թույլ կտա պաշտպանել ՀՀ օդային տարածքը:




Լրահոս