ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ էին զրուցում ու ծիծաղում Արուսյակ Ալեքսանյանն ու Էրիկ Ալեքսանյանը. դատավորը նկատողություն արեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արուսյակ Ալեքսանյանը Հակակոռուպցիոն դատարանում էր: Նրա գործով առաջին նիստն էր, որը հետաձգվեց, քանի որ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանները ծանրաբեռնվածության պատճառով չէին կարողացել գալ դատարան: Նկատենք, որ նիստի ժամանակ դատավոր Վահե Դոլմազյանին վրդովվեցրեց մեղադրյալներ Էրիկ Ալեքսանյանի եւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի ներքին զրույցն ու ծիծաղը:

Գրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննությունն ավարտ է հայտարարոել Երևան քաղաքի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական վորույթով:

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, բավարարեց դատավոր Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել էին դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել է։
Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությունն առնչվող գործին։ Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը և այժմ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Քնար Մանուկյան




Լրահոս