Մսամթերքի շուկայում թանկացում է արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Օրինակ խոզի մսի գինը նախորդ տարվա դեկտեմբերին նոյեմբեր ամսվա համեմատ 1.5 տոկոսով բարձրացել է: Թանկացել է նաեւ տավարի ու գառան միսը:
Տավարի մսի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 25.3 տոկոսով, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 1.8 տոկոսով: Սակայն մսի վաճառքով զբաղվող տնտեսվարողները հակառակն են պնդում՝ նշելով, որ գները մնացել են նույնը: Նրանք միաժամանակ հայտարարում են, որ առեւտուրը բավականին թույլ է:
Սյունէ Համբարձումյան