Վարչապետի աշխատակազմն առաջարկում է ոչնչացնել ոչ սպանդանոցային ծագման մթերքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի աշխատակազմն առաջարկում է անձնական կամ կրոնական ծիսակատարությունների համար օգտագործել միայն սպանդանոցային ծագման մթերք:

Մեզ հայտնի դարձավ, որ վարչապետի աշխատակազմն առաջարկում է ոչնչացնել ոչ սպանդանոցային ծագման մթերքը: Բանն այն է, որ մեր հանրապետությունում սեփական կարիքների կամ ծիսակատարությունների համար թույլատրվում է իրականացնել ոչ սպանդանոցային մորթ, բայց շատերն այդ միսը շուկայում են վաճառում։

Այսինքն իրավական հիմք է ստեղծվելու ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի հայտնաբերման դեպքում ոչնչացնել այն, հետագա շուկայահանումը բացառելու համար: Նշենք, որ մեր հանրապետությունում արգելվում է ոչ սպանդանոցային մորթը: Բայց չնայած սրան՝ շուկայում շարունակվում է վաճառվել է ոչ սպանդանոցային մորթի կենդանական ծագման միս: Իրավիճակը չի փոխվել անգամ նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից սկսված ստուգումներից հետո: Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել շուկայում, որպեսզի պարզի արդյոք ունեն մսի վաճառքի 5-րդ ձևը՝ սպանդանոցային մորթը հավաստող փաստաթուղթը:

Ավելին, պարզվում է այդ փաստաթղթի առկայությունը եւս կասկածներ առաջացնում շատ քաղաքացիների մոտ, քանի որ որոշ սպանդանոցների սեփականատերեր պնդում են, որ այլ սպանդանոցներ 5-րդ ձևի անասնաբուժական վկայականն ուղղակի վաճառում են:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս