Եթե Իսլամական Հանրապետության պահապանների դեմ գործողություններ ձեռնարկվեն, որոնք կազդեն Իսլամական Հանրապետության արդյունավետ կառավարման մարմնի և երկրի պաշտոնական ռազմական հատվածի վրա, Իրանի պատասխանը շատ կոշտ կլինի: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Արտաքին գործերի նախարարը, հանդիպելով Իրանի խորհրդարանի չորս ներկայացուցիչների հետ, որոնց նկատմամբ Եվրոպան պատժամիջոցներ է կիրառել, ասել է.
«Այս քայլը ցույց է տալիս նաև ձեր գործողությունների և հայտարարությունների արդյունավետությունը երկրի ազգային շահերի և անվտանգության պաշտպանության գործում»։
Նրա խոսքով, ԵՄ երկրները քաջատեղյակ են իրենց իրավիճակին և իրենց խոցելիությանը այս հարցի հետ կապված։ «Եվրախորհրդարանի կողմից այս ոչ պարտադիր որոշման ընդունումից հետո Եվրամիության Նախարարների խորհուրդը բազմաթիվ քննարկումներ ունեցավ և եկան այն եզրակացության, որ կրակի հետ խաղալ չեն կարող, և գնացին երկրորդ սցենարի։ Նրանք պատժամիջոցների ցուցակում ներառել են որոշ անձանց անուններ»,- ասել է նախարարը։