Չենք լռելու երիտասարդական նախաձեռնությունը հորդորում է իր բոլոր համախոհներին (Երևանից, թե մարզերից)` անպատճառ մասնակցել վաղը կայանալիք մեծ ցույցին` ընդդեմ Թռչկանի ջրվեժի կործանման:
Ցույցն իրականացնում է “Պահպանենք Թռչկանի ջրվեժը” քաղաքացիական նախաձեռնությունը, որը միավորում է մի քանի տասնյակ կազմակերպություններ և նախաձեռնություններ:Ցույցը կայանալու է նոյեմբերի 1-ին, ժամը 15:00-ին, Բնապահպանության նախարարության շենքի առջև (Կառավարության 3-րդ մասնաշենք, Վերնիսաժի մոտ):Մինչ մի խումբ երիտասարդներ Թռչկանի մոտ գիշերուզօր հերթապահում են, որպեսզի բնության այդ հրաշքը ոմանց “թեթև ձեռքով” հանկարծ չլռի, Երևանում ոչ պակաս կարևոր աշխատանք ունենք. մենք պե՛տք է ստիպենք կառավարությանն ու բնապահպանության նախարարությանը վերջապես լուծում տալ Թռչկանի հիմնախնդրին:
Չմոռանաք ձեզ հետ վերցնել Թռչկանի փրկության կոչերով պաստառներ:
Թռչկանը չի՛ լռելու: “ՀԷԿտի՛ր Թռչկանից”,- նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:
Չմոռանաք ձեզ հետ վերցնել Թռչկանի փրկության կոչերով պաստառներ:
Թռչկանը չի՛ լռելու: “ՀԷԿտի՛ր Թռչկանից”,- նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում: