Երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, հոսպիտալացվել է:
Ռիա Նովոստիին հայտնում է, որ տեղեկությունը փոխանցել է նրա որդու՝ Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչ Եկատերինա Ուսպենսկայան։
«Նա հոսպիտալացվել է, բայց վիճակը ծանր չէ, բժիշկներն այժմ ուսումնասիրում են վիճակը»,- ասել է Ուսպենսկայան։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ Կիրկորով-ավագի համար շտապօգնություն են կանչել։ Արտիստի բուժքույրը բժիշկներ է կանչել, քանի որ Կիրկորովը դժվարացել է շնչել և արյան ճնշումն իջել է։