Ստեփանակերտում անասնագոմի առաստաղից կախված տղամարդու մարմին են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ՝ 2023թ. փետրվարի 11-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մ. Մկրտչյան փողոցում տեղակայված տներից մեկի բակում տեղակայված անասնագոմի առաստաղից կախված վիճակում 1991թ. ծնված Ռուդիկ Դումանյանի դին հայտնաբերելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ քննչական կոմիտեից:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության ավագ քննիչը:

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս