Տաքարյուն է, ինչպես հայրը. Ժիրինովսկու որդուն ձերբակալել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԴՊՌ կուսակցության նախկին առաջնորդ, լուսահոգի Վլադիմիր Ժիրինովսկու արտաամուսնական կապերի արդյունքում ծնված որդին՝ 35-ամյա Օլեգ Էյդելշտեյնը, 15 օրով ձերբակալվել է «մանր խուլիգանության և իշխանությունների ներկայացուցչի օրինական պահանջին չենթարկվելու համար»։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էյդելշտեյնը ծեծկռտուք է կազմակերպել Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորանում և հարձակվել ոստիկանի վրա։

«Սկանդալը տեղի է ունեցել ուշ գիշերը Լուբյանկայի Տկեմալի ռեստորանում։ Հայտնի քաղաքական գործչի որդին՝ Օլեգը, շարունակել է իրեն ագրեսիվ պահել, վիրավորել աշխատակիցներին ու վերջում հարվածել ՊՊԾ տեսուչ Ժուկովին, այնքան, որ վերջինս ստիպված է եղել դիմել բժիշկների»,- նշել են լրատվամիջոցները։

Էյդելշտեյնը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ նրա դեմ հարուցվել է վարչական գործ՝ «Խուլիգանություն» հոդվածով։




Լրահոս