Մադրիդը խոստացել է վեց Leopard 2 տանկ տեղափոխել Կիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը հայտարարել է, որ Մադրիդը Ուկրաինա կտեղափոխի վեց Leopard 2A4 տանկ և «անհրաժեշտության դեպքում» կարող է ավելին ուղարկել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Europa Press գործակալությունից:

Լրատվամիջոցը նշում է, որ Իսպանիայի Կոնգրեսում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու թեմայով քննարկման ժամանակ Ռոբլեսը հայտարարել է, որ Իսպանիան արդեն վերանորոգում է վեց Leopard տանկ, և «եթե անհրաժեշտ լինի», կարող է ավելի շատ միավոր հանձնել շահագործման։

Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների ճնշումներից հետո հայտարարել էր, որ Leopard 2 տանկեր կփոխանցի Ուկրաինային, ինչպես նաև գերմանական տանկեր ունեցող երկրներին թույլ կտա մատակարարել դրանք:

Գերմանիան առաջին փուլում պլանավորում Է Բունդեսվերի պահուստներից տրամադրել A6 տիպի Leopard 2 տասնչորս տանկից բաղկացած վաշտ։ Իսկ ԱՄՆ-ը հայտարարել Է Ուկրաինային գումարտակային համալիր ուղարկելու մասին՝ սեփական արտադրության Abrams ժամանակակից տանկերի 31 միավոր։ Դրա հետ մեկտեղ Սպիտակ տունը հստակեցրել է, որ Abrams-ի մատակարարումը կտևի «շատ ամիսներ»։

Ավելի վաղ Լեհաստանի ղեկավարությունը հայտարարել էր, որ պատրաստ է միջազգային կոալիցիայի շրջանակներում Ուկրաինային փոխանցել մինչև տասնչորս Leopard 2 տանկ։ Մինչ այդ Լեհաստանն արդեն Ուկրաինային էր փոխանցել շուրջ 250 Տ-72 տանկ։




Լրահոս