ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փողոցային առևտուրը վերացած է. բնակիչների արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փողոցային առևտուրն իսպառ վերացել է: Այս ամենին հնարավոր է եղել հասնել վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի մասնակցության և ակտիվ ջանքերի շնորհիվ: Վարչական շրջանի ղեկավար նշանակվելու հենց առաջին օրվանից Արտակ Հովակիմյանն իր առջև նպատակ էր դրել հասնել փողոցային առևտրի իսպառ վերացմանը և ոլորտի պատասխանատուների հետ ամենօրյա հսկողություն է իրականացվում՝ նման դեպքերը բացառելու համար: Իսկ արդյունքները տեսնում ենք ինքներս:

Փողոցային առևտրի վերացումից գոհ էին նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչները: Նրանք նկատում էին, որ ազատ քայլել է լինում եւ այլեւս ստիպված չեն լինում գնումներ կատարել հակահիգիենիկ պայմաններում:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի կողմից նման աշխատանքների իրականացումը կրելու է պարբերական բնույթ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս