ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ իշխանությունները որևէ մասնակցություն չեն ունեցել ո՛չ Ռուբեն Վարդանյանի նշանակման, ո՛չ ազատման հարցում. Ալեն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես ուրախ եմ, որ մենք կամաց-կամաց գալիս ենք այն իրավիճակին, որ Արցախի օրինական ներկայացուցիչներն իրենք են բանակցում Ադրբեջանի հետ, իրենք են որոշումներ կայացնում, եւ մենք կարողանում ենք տարանջատել Արցախի եւ Հայաստանի ղեկավարություններին: Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի եւ Արցախի միջեւ շփումներին ու բանակցություններին:

Հարցին, թե Արցախի ինքնորոշման իրավունքի հարցով ականներ լինելո՞ւ են, Ալեն Սիմոնյանը պատախանեց․ «Երկու երկրների պայմանագրերը վերաբերվում են երկու երկրների հարաբերություններին։ Արցախի հարցը էդ երկու երկրների պայմանագրի մեջ իմ ընկալմամբ պետք է որևէ ձևով արտահայտված չլինի։ Հիմա քննարկում է գնում, թե վերջնական ինչ տեքստ կստացվի, մենք պետք է հասկանանք՝ արդյոք մեր երկրի, մեր ժողովրդի, Արցախի ժողովրդի շահերից բխո՞ւմ է, որ այս փաստաթղթում մենք ունենանք որևիցե բան։ Շատ կարևոր արձանագրում պետք է անենք՝ թող չլինի տպավորություն, որ այդ պայմանագրով մենք որևիցե ձևով փորձում ենք հետ կանգնել Արցախի շահերի պաշտպանության, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցից։ Մենք պետք է հասկանանք, օրինակ, նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ինչ-որ մասով մեզ բավարարո՞ւմ է այդ իրավունքները ֆիքսելու, թե՞ չի բավարարում։ Եվ արդյոք մենք նոր դրույթ դնելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մեջ, օրինակ, չեղյալ չենք համարի նոյեմբերի 9-ում տեղ գտած մեզ և Արցախի ժողովրդի համար կարևորագույն արձանագրումները»։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս