
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան։ Փետրվարի 25-ին 41-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ շուրջ մեկ տարվա դադարից հետո:
«Եթե ես ինձ այնքան լավ զգամ, որքան հիմա, ապա հաջորդ տարի կմնամ «Միլանում»: Ես կշարունակեմ խաղալ ևս մի քանի տարի»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերել Football Italia-ն։