Զլատան Իբրահիմովիչը հնարավոր է սկսի մարզչական կարիերա այս մրցաշրջանի ավարտից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել էինք, որ իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն այս մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է ավարտի ֆուտբոլիստի կարիերան: Ինչպես տեղեկացնում է Sport Mediaset-ը, Իբրան, եթե, այնուամենայնիվ, որոշի ավարտել ֆուտբոլիստի կարիերան, արդեն հաջորդ մրցաշրջանից կանցնի մարզչական աշխատանքի:

Զլատան Իբրահիմովիչը «Միլանի» կազմում այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում` դառնալով 4 գոլի հեղինակ:
«Իբրակադաբրան» իր կարիերայի ընթացքում բացի «Միլանից» հանդես է եկել նաեւ ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիում», անգլիական «Մանչեստեր Յունայթեդում», ֆրանսիական ՊՍԺ-ում, կատալոնական «Բարսելոնայում», իտալական «Ինտերում» եւ «Յուվենտուսում» ու շվեդական «Մալմյոյում»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս