ՏԵՍԱՆՅՈՒԹ.Եկեք միասին հարվածենք կորոնավիրուսին եւ հաղթենք այս խաղում․ Զլատան Իբրահիմովիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Միլանի» բոսնիացի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ հայտարարել է հիվանդանոցներին եւ բուժաշխատողներին օգնելու նպատակով դրամահավաքի ֆոնդ բացելու մասին․

«Իտալիան ինձ շատ բան է տվել եւ այս դրամատիկ պահին ես ցանկանում եմ ավելի շատ վերադարձնել այս երկին, որը ես սիրում եմ։ Այն մարդկանց հետ միասին, ովքեր աշատում են ինձ հետ որոշել ենք սկսել դրամահավաք հիվանդանոցների համար եւ ցանկանում եմ օգտագործել իմ հեղինակությւոնը ՝ այս հաղորդարության լայն տարածման համար։ Ես առատաձեռնություն են ակնկալում իմ գործընկերների, բոլոր պրոֆեսիոնալ մարզիկների եւ նրանց կողմից, ովքեր ցանկանում են անել փոքր կամ մեծ նվիրատվություն ՝ կախված իրենց հնարավորություններից։Միասին մենք իսկապես կարող ենք օգնել հիվանդանոցներին, բժիշկներին եւ բուժքույրերին, ովքեր անձնուրաց աշխատում են ամեն օր, որպեսզի փրկեն մեր կյանքը։ Այսօր հենց մենք ենք խրախուսում նրանց։ Եկեք միասին հարվածենք կորոնավիրուսին եւ հաղթենք այս խաղում։ Եվ հիշեք՝ եթե վարակ չի գալիս Զլատանի մոտ, ապա Զլատանն է գնում վարակի մոտ»,-գրել է Իբրահիմովիչը իր պաշտոնական էջում։ Հիշեցնենք, որ Իտալիայում դադարեցված են սպորտային բոլոր միջոցառումները ՝ COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով։ Նոր կորոնավիրուսից Իտալիայում մահացել են ավելի քան 2000 մարդ, որոնց հերակշիռ մեծամասնությունը Լոմբարդիա շրջանի բնակիչներն են եղել։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս