ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արուսյակ Ալեքսանյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել ու ժամեր անց կալանավորվել. ինչ է կատարվել Հակակոռուպցիոն դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ազատ է արձակվել եւ ժամեր անց կրկին կալանավորվել: Փաստաբան Հովսեփ Սարգսյանը մանրամասներ է ներկայացնում նրա դատական գործընթացից:
Նշենք, որ դատավոր Վահե Դոլմազյանը 3 ամսով երկարաձգել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը:

Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանները միջնորդել էին գրավ կամ տնային կալանք կիրառել, որը, սակայն, մերժվել է դատարանի կողմից։

Հիշեցննեք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում գտնվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր ընկերոջ և իր մտերիմ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն իրեն մակագրվելու, ապա այն բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Ըստ ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ի վերջո մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանի կալանքը փոխարինել է գրավով։ Նկատենք, որ Սերգեյ Գրիգորյանը՝ բոլորին հայտնի Ֆազը, այժմ կալանքի տակ է:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս