Վարդան Մինասյանը գլխավորեց վրացական «Թելավին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մոտ մեկ տարի անց վերսկսել է մարզչական կարիերան։

Նա նշանակվել է վրացական «Թելավիի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նրա օգնականներն են Արթուր Մկրտչյանը եւ Արտակ Օսեյանը։

Վարդան Մինասյանը ղազախական «Տարազից» 2021-ին հեռանալուց հետո թիմ չուներ։

«Թելավին» Վրաստանի ընթացիկ առաջնությունում 5 տուրից հետո 5 միավորով 7-րդն է։




Լրահոս