Վրացական ակումբից հեռացվելուց հետո Մինասյանը կրկին կմարզի «Արարատ Արմենիա»-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարդան Մինասյանը գլխավորելու է «Արարատ Արմենիա» ՖԱ-ը: Մինասյանը 2018-20 թթ. արդեն մարզել է «Արարատ-Արմենիան»։

Հիշեցնենք, որ Մինասյանը մարզել է նաև Հայաստանի ազգային հավաքականը՝  2009-2013 թվականներին և 2018-ին: Սակայն 2018թ.-ի արդեն աշնանը կրկին հրաժարական է ներկայացրել:

Վարդան Մինասյանի մարզչական կարիերան, սակայն, այնքան էլ հաջող չի ընթանում կարծես․ այս տարվա մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ Վարդան Մինասյանը հեռացվել է վրացական Թելավիից, որը գլխավորել էր մարտի վերջին։ Մինասյանի հետ թիմը լքել են նաև նրա օգնականները՝ Արտակ Օսեյանը (առաջին օգնական) և Արթուր Մկրտչյանը (ֆիզպատրաստության մարզիչ)։

Եվ այս ազատումներից և հրաժարականներից հետո Միանսյանը նորից վերադառնում է նախկին ակումբ՝ «Արարատ Արմենիա»։ Թե ինչքան երկար կմարզի նա թիմը, ցույց կտա ժամանակը, բայց փաստ է մեկ բան, որ Մինասյանը, թերևս, «չի կարողանում» երկար մնալ նույն ակումբում։




Լրահոս