Էյֆելյան աշտարակը փակվել է այցելուների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էյֆելյան աշտարակը դադարել է այցելուներ ընդունել Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված համազգային գործադուլի պատճառով։ Այս մասին ասված է փարիզյան տեսարժան վայրի կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Համազգային գործադուլով պայմանավորված՝ Էյֆելյան աշտարակը ներկա պահին փակ է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիան մարտի 16-ին օրենք է ընդունել կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու մասին։ Փաստաթուղթը հաստատվել է խորհրդարանում առանց քվեարկության:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպառնացել էր ցրել Ազգային ժողովը կենսաթոշակային բարեփոխումների համար ձայների սակավության դեպքում։

Միաժամանակ ամբողջ Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել կենսաթոշակային բարեփոխումների դեմ։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ երթերին մասնակցել է մոտ 500 հազար մարդ




Լրահոս