Լավրովն ու Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսով բանակցություններ է վարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Լավրովն ու Բլինկենը քննարկել են Մոսկվայում Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի ձերբակալությունը։

Բլինկենին ասվել է, որ ԱՄՆ պաշտոնյաները և լրատվամիջոցները չպետք է այս դեպքում աղմուկ բարձրացնեն, ինչը քաղաքական ենթատեքստ է հաղորդում դրան։

Լավրովն ընդգծել է, որ Գերշկովիչին ձերբակալել են գաղտնի տեղեկություններ ստանալու փորձի ժամանակ։ «Նա իր գործունեությունն իրականացրել է «լրագրողական կարգավիճակի քողի ներքո»»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Հաշվի առնելով ԱՄՆ քաղաքացու ապօրինի գործունեության հաստատված փաստերը, ում կալանավորման մասին սահմանված կարգով ծանուցվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատուն, նրա հետագա ճակատագիրը կորոշի դատարանը», – ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Պետդեպարտամենտից էլ հայտնել են, որ Բլինկենը Լավրովի հետ զրույցում պահանջել է ազատ արձակել Գերշկովիչին և լրտեսության մեջ մեղադրվող մեկ այլ անձի՝ Փոլ Ուելանին։

Մարտի 30-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում ձերբակալել է The Wall Street Journal ամերիկյան թերթի լրագրող Էվան Գերշկովիչին, որը հավատարմագրված էր ՌԴ ԱԳՆ-ում։ Ըստ գերատեսչության՝ Գերշկովիչը ԱՄՆ-ի հանձնարարությամբ «զբաղվել Է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին տեղեկություններ հավաքելով, որոնք պետական ​​գաղտնիք են հանդիսանում»։




Լրահոս