ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը դատի է տվել Սուրեն Պապիկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկություների համաձայն՝ անպիտան հրթիռների գործով Երևան կենտրոն քրեկատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը դատի է տվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին եւ պաշտպանության նախարարությանը եւ պահանջում է, որ Վրաչական դատարանը գեներալ-լեյտենանտ Ստեփան Ռոբերտի Գալստյանի՝ «ՀՀ զինված ուժերի պահեստազոր արձակելու մասին» 28.10.2022թ. թիվ 3388-Ա հրամանը և 02.12.2022թ. թիվ 3666-Ա հրամանը վերացնի:

Նկատենք, որ այս գործը մակագրվել է դատավոր Անի Հարությունյանին, որն Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրն է եւ հետախուզման մեջ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ «Քեթրինի Միհրանի» քույրը:

Քնար Մանուկյան




Լրահոս