Վիրաբույժը պետք է ապօրինի հանքեր հայտնաբերի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2023 թվականի մարտի 27-ին կայացած ՀՀ կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանի հրամանով, ստեղծվել է Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխատանքային խմբի ղեկավարը լինելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, իսկ այդ կազմում կլինեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հողերի եւ ընդերքի քաղաքականության ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության ոլորտը համակարգող ղեկավարի տեղակալը եւ այլք:

Այսինքն՝ պետական մարմինների տեղակալներից կազմված մի նոր աշխատանքային խումբ է կազմվել այն պայմաններում, երբ Հայաստանում գործում է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը՝ կառավարությանը ենթակա, որը վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության եւ ընդերքի բնագավառներում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այդ տեսչության կազմում կա Ընդերքի վերահսկողության վարչություն, որն էլ ունի Ընդերքի շահագործման վերահսկողության բաժին: Հենց այս բաժնի ուղղակի գործառույթն է իրավիճակին տիրապետելը, հանքերի ինքնագործունեությունը կանխելը, ընդերքօգտագործման կանոնների պահպանմանը հետեւելը եւ, ամենակարեւորը, շրջակա միջավայրի պահպանության սուրբ գործը:

Ստացվում է, որ ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման համար նոր մարմին է պետք։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ»օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս