Բյուրեղավանցու աշխատասենյակի չհրկիզվող պահարանում հրացան է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավան քաղաքում գործող ընկերություններից մեկի աշխատակիցն իր աշխատասենյակում ապօրինի զենք է պահում:

Ապրիլի 11-ին, զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով, 68-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ստուգման ժամանակ նշված աշխատասենյակի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել և առգրավվել է առանց գործարանային համարի երկփողանի որսորդական հրացան:

Ըստ աղբյուրի՝ քրեական վարույթը շարունակվում է:




Լրահոս