ՔՊ-ականները ցայտնոտի մեջ են, Փաշինյանի կողմից էլ ճնշումներ կան. քաղտեխնոլոգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայաստանյան ներքաղաղաքական կյանքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների շուրջ զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:

-Պարո՛ն Քոչարյան, վերջին օրերին իշխող ուժի անդամները գրեթե ամեն օր սկանդալի կիզակետում են հայտնվում: Մեկ ԱԺ նախագահն է քաղաքի կենտրոնում թքում քաղաքացու վրա, ՔՊ խմբակցության քարտուղարը ԱԺ հանձնաժողովի նիստի ժամանակ հայհոյանքներով է խոսում ընդդիմության թեկնածուի հետ, սպառնում է նրան՝ մարմնի տարբեր մասեր կտրելով: Օրեր առաջ էլ համացանցում հայտնվեց ֆեյսբուքյան նամակագրություն, որտեղ երևում էր՝ ինչպես է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը սեռական հայհոյանքներով խոսում քաղաքացիների հետ, ինչպե՞ս կգնահատեք ՔՊ-ականների վարքագիծը, արդյո՞ք անպատժելիությունը չէ այս ամենի պատճառը.

-Տղերքը չեն դիմանում արդեն, ինչ-որ բան այն չէ ՔՊ ներսում, ցայտնոտի մեջ են, մեկը մյուսի հետևից սխալներ են անում:

-Ինչի՞ն չեն դիմանում, ճնշումներ կա՞ն:

-Ճնշումներին՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, բոլոր տեսակի, այդ թվում նաև՝ իրենց ներքին ճնշումներին, քանի որ իրենց մոտ էլ է ճաշ եփվում: Այդ թվում՝ Փաշինյանի կողմից կան ճնշումներ, Աշոտ Փաշինյանի հերքումը ձեզ վկա: Իրենք հենց սկզբից էլ սկանդալների հակված են եղել, այն ժամանակ մի մասը կարողանում էր զսպել, հիմա տղաների նյարդերն այլևս չի հերիքում , ճնշումներին չեն դիմանում:

-Իսկ արտաքին ի՞նչ ճնշումներ կան:

-Իրենք են ասում, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանն իրենց չեն օգնում, ամեն ինչը թղթի վրա է մնում:

-Պարո՛ն Քոչարյան, եթե նախկինում ՀՀԿ-ական որևէ պատգամավոր կամ ԱԺ նախագահը հայհոյեր կամ թքեր քաղաքացու վրա, այստեղ գործող դեսպանությունները, միջազգային կամզակերպությունները մեծ աղմուկ կբարձրացնեին, բայց հիմա լռում են, ստացվում է, այն ինչ չէր կարելի նախկիններին, կարելի է գործող իշխանությունների՞ն:

-Ինձ համար միջազգային հանրություն ասվածը վաղուց արդեն չկա, այնտեղ ոչ թե կրկնակի, այլ՝ եռակի ստանդարտներ են, այնքան բազմազան ստանդարտներ ունեն, որ վաղուց նեխած հոտ է գալիս այդ ամենից:Երբ այլևս պետք չլինեն Արևմուտքին կամ Ռուսաստանին, կօգտագերծեն և դեն կնետեն նրանց՝ ինչպես տհաճ օգտագործված խաղալիք:

-Մեր հանրությունն էլ որևէ կերպ չի արձագանքում ՔՊ-ականների այս վարքագծին, սա ինչո՞վ եք պայմանավորում:

-Քաղաքացիները երբեք էլ ձայն չեն հանել, ով այն ժամանակ ձայն էր հանում, հիմա էլ նույն մադիկ են ձայն հանում, իսկ ով ձայն չէր հանում, այն ժամանակ վերցնում էր 5 կամ 10 հազարը , գնում ու իշխողություններին էր ձայն տալիս: Հիմա էլ 3000 թոշակ են բարձրացնում, նորից գնում ձայն են տալիս այս իշխանություններին: Քաղաքացիների մեծ մասն այդպիսինն է, ցավոք սրտի, դա գալիս է հասարակության դեգրատացվածությունից: Եթե նորմալ, ոչ դեգրադացված, հասուն, կրթված հասարակությունում լիներ այս ամենը, անմիջապես հրաժարականներ կլինեին:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս