ԱՐՑԱԽԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ` ԲԱԽՎԵԼ Է ՊԱՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 2-ին`ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պո¬ղոտայի թիվ 1 շենքին  բախվել է ավտոմեքենա. ներսում առաջացել է ծխապատ գոտի:Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը: 
Տեղում պարզվել է, որ Ֆոլցվագեն պասսատ մակնիշի 27 ՕՕ 490 պետհամարանիշի ավտոմեքենան մխրճվել է Թայմ Սքվեր գիշերային ակումբի մուտքի մեջ: Տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ,1990 թվականին ծնված Հովիկ Կնյազյանը, հրշեջ-փրկարարների ուժերով` ուղևոր,1965 թվականին ծնված Լյուդվիգ Կնյազյանը:Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն. նրանց առողջական վիճակը  գնահատվել է միջին ծանրության:




Լրահոս