ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահրամ Պետրոսյան VS Սուպեր Սաքո. ինչ է եղել տարիներ առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ չի մարում վրդովմունքի ալիքը, որը բարձրացել էր ռեփեր Սուպեր Սաքոյի այն հայտարարության պատճառով, թե «մուղամ» երաժշտական ժանրը հայկական է եւ ոչ մի կապ չունի մեր հարեւան պետությունների մշակույթի հետ:

«Մուղամը մերն է եղել: Կոմիտասը եկել և մաքրել է դա, քանի որ, երբ մատուցել է այդ երաժշտությունը Եվրոպային նրանք չեն հասկացել այդ նոտաները, իսկ ինքը հայ երգը տարածելու համար եկել ու ջնջել է այդ նոտաները, ես գիտեմ այդ պատմությունը և պարզապես տարածելու համար նա ջնջել է նման նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն է եղել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ 2011 թվականին նման մի սկանդալային հայտարարություն էր արել երգահան, երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի ամուսինը Վահրամ Պետրոսյանը ասելով՝ իրեն հոգեհարազատ է ադրբեջանական երաժշտությունը, եւ արժանացել հանրության սուր քննադատությանը:

Նկատենք, որ հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները հաճախ են բախվում այս խնդրին, քանի որ դաշտում ունենք երգիչ-երգչուհիներ ովքեր իրենց երգերում օգտագործում մուղամային էլեմենտներ՝ այդպիսով ստվեր գցելով հայկական մաքրամաքուր երաժշտության վրա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս