Ակնկալում ենք մեր հարաբերությունների ամրապնդում անվտանգության և առևտրի ոլորտներում. Դոքերթին՝ Միրզոյանի հետ հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Ինչպես տեղեկացնում են Երևանում Միացյալ Թագավորության դեսպանությունից՝ այդ մասին նա գրառում է կատարել Թվիթերում.

«Արարատ Միրզոյանի հետ այսօր շատ լավ քննարկումներ ունեցանք, ներառյալ՝ Միացյալ Թագավորություն-Հայաստան ռազմավարական երկխոսության մասին:

Ակնկալում ենք մեր հարաբերությունների ամրապնդում անվտանգության, պաշտպանության և առևտրի ոլորտներում»։




Լրահոս