Թշնամուն զիջելու գյուղեր եւ հողեր չունենք. Նոյեմբերյան համայնքի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանի հետ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ Տիգրանաշենը և Տավուշի վեց գյուղերը ներառված չեն։

«Նոյեմբերյան համայնքի ամբողջ վարչական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածք է, որտեղ ապրում են մեր հայրենակիցները: Եւս մեկ անգամ ասում եմ մեր տարածքում «անկլավներ» չկան:  Մենք մեր տարածքների տերն ենք եւ ոչ մեկ չի պատրաստվում իր տունը լքել: Ես քաղաքագետ չեմ, ոչինչ ասել չեմ կարող, բայց նորից եմ ասում՝ մենք թշնամուն զիջելու գյուղեր եւ հողեր չունենք, ու նոյեմբերյանցիները չեն պատրաստվում որեւէ մեկին տարածքներ հանձնել այն պարզ պատճառով, որ այդ անկլավ կոչվածի հարեւանությամբ մեր վարելահողերը գտնվում են թշնամու վերահսկողության տակ»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ երեկ  մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կմ տարածքով, իսկ դրա մեջ, ըստ նրա, մտնում են անկլավները՝ Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս