Անդրես Ինյեստան գոլային փոխանցումների ռեկորդ է սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ռեկորդ է սահմանել:  Նա միակ իսպանացի ֆուտբոլիստն է, որ նվազագույնը մեկ գոլային փոխանցում է կատարում Պրիմերայի վերջին 14 մրցաշրջաններում:

«Ատլետիկո»-ի դեմ խաղում Ինյեստան «Բարսելոնա»-ի կազմում 83-րդ գոլային փոխանցումը կատարեց Իսպանիայի առաջնությունում և 129-րդը՝ բոլոր մրցաշարերում։

Հավելենք, որ «Ատլետիկո»-ի դեմ խաղում «Բարսելոնա»-ն չէր կարողացել պահպանել առավելությունը՝ 1:1:




Լրահոս