ՖՈՏՈ. ԱԱԾ տնօրենն ու ՊՆ նախարարն ԱԺ-ում են. փակ նիստը մեկնարկել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԺ մշտական հնձնաժողովներում այսօր՝ մայիսի 29-ին, մեկնարկել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Այսօրվա նիստին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այժմ ընթացող նիստը դռնփակ է լինելու, որի օրակարգում է պաշտպանության, ազգային անվտանգության ոլորտների կատարողականի քննարկումը: Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը:




Լրահոս