ՊՍԺ-ն մտադիր է վաճառել Նեյմարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն մտադիր է այս ամռանը վաճառել 31-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարին, հաղորդում է RMC Sport-ը։

Sport.news-ը գրում է, որ փարիզյան ակումբը մտադիր է վերակառուցել կազմը եւ տրանսֆերի կհանի նաեւ կիսապաշտպաններ, իսպանացի Կառլոս Սոլերին, իտալացի Մարկո Վերատիին ու պորտուգալացի Ռենատու Սանշեշին։

ՊՍԺ-ն մտադիր է վաճառել նաեւ հարձակվողներ, ֆրանսիացի Ուգո Էկիտիկեին ու արգենտինացի Մաուրո Իկարդիին, որն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս թուրքական «Գալաթասարայում»։




Լրահոս