Բրազիլական «Սանթոսի» 34-ամյա հարձակվող Նեյմարը հայտարարել է Բրազիլիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«Իմ ժամանակը հավաքականում ավարտվեց։ Ես պատմություն կերտեցի, շատ երջանիկ էի և տվեցի այն ամենը, ինչ կարող էի։ Միշտ պայքարել եմ 100 տոկոսով նվիրվելու համար։ Բայց այլևս չեմ ցանկանում դա անել»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Նեյմարը եղել է Բրազիլիայի հավաքականի լավագույն ռմբարկուն։ Նա 130 խաղում խփել է 80 գոլ, կատարել 59 գոլային փոխանցում։ Ի դեպ, իր նորամուտը ազգային թիմում նա նշել էր 2010 թվականին Նյու Ջերսիի նույն ստադիոնում, որտեղ Բրազիլիան պարտվեց Նորվեգիային։
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Նորվեգիայի հավաքականին 1:2 հաշվով պարտվելուց հետո Նեյմարը հայտարարեց, որ ամեն ինչ ավարտված է։




























