Armenian text to speach

Հրաձգություն Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում․ մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալիֆոռնիա նահանգի Ֆերֆիլդ քաղաքի Solano Town Center առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է San Francisco Chronicle-ը։

Ոստիկանությունը հաստատել է, որ մեկ մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել։

San Francisco Chronicle-ի տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել ուրբաթ՝ հոկտեմբերի 30-ի երեկոյան, Spirit Halloween դիմակահանդեսային հագուստի խանութում։

NBC Bay Area-ի տեղեկություններով՝ կասկածյալի ինքնությունը դեռ պարզված չէ, իսկ ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը։ Ուրբաթ ուշ երեկոյի դրությամբ ողջ մնացած վեց տուժածներից առնվազն երեքը ծայրահեղ ծանր վիճակում էին։

Իրավապահները հայտարարել են, որ, իրենց գնահատմամբ, բնակչության համար անմիջական վտանգ այլևս չկա։

Հրաձգության շարժառիթը դեռ անհայտ է։




Մամուլի Տեսություն

Լրահոս