Կառուցապատողների հետ տարաձայնությունները նոր թափ են ստանում․ հրաժարվում են վճարել միլիոնավոր դրամների հասնող վերջնահաշվարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառուցապատողների հետ տարաձայնությունների ալիքը շարունակում է մեծ թափ առնել:

ArmLur.am-ը բողոքներ է ստանում, որ կառուցապատմամբ զբաղվող «ԵղվարդՇին» ընկերության տնօրեն Սամվել Վարդանյանը վերջնահաշվարկ չի արել իր աշխատակիցների գումարները, որոնք հասնում են միլիոնավոր դրամների:

Համաձայն տեղեկությունների՝ տեղի է ունեցել նաեւ բողոքի ակցիաներ, փակվել են փողոցներ, սակայն հարցը որեւէ լուծում չի ստացել:

ArmLur․am-ը մի քանի օր շարունակ փորձեց կապ հաստատել ընկերության տնօրինության հետ՝ պարզելու դեպքի մանրամասները, սակայն նախ ներկայացրին, որ ղեկավար կազմից ոչ մեկ տեղում չի եւ հարցին չեն կարող պատասխանել այդ պահին՝ խոստանալով հետ զանգել հաջորդ օրը, ապա օրեր շարունակ սկսեցին չպատասխանել հեռախոսազանգերի:




Լրահոս