Armenian text to speach

ArmLur.am-ի հրապարակումից հետո Թումանյան 5/9 հասցեի կառուցապատողը տուգանվել է 1,5 մլն դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Թումանյան 5/9 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ ArmLur.am-ի հրապարակումից հետո կառուցապատողը տուգանվել է։

Երևանի քաղաքապետարանը կառուցապատողին ենթարկել է վարչական պատասխանատվության։ Տուգանքի չափը կազմել է 1,5 միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեսախցիկը շինհրապարակում մի շարք խախտումներ էր արձանագրել։

Մասնավորապես, աշխատակիցներից մի քանիսը շինարարական աշխատանքների ժամանակ պաշտպանիչ սաղավարտներ չէին կրում։ Նրանք նաև չէին կրում տեսանելիության ապահովման համար նախատեսված ժիլետներ։

Խախտումներ էին արձանագրվել նաև շինհրապարակին հարակից հատվածներում։ Շենքերը ամբողջությամբ կամ պատշաճ կերպով պատված չէին փոշու տարածումը սահմանափակող պաշտպանիչ ցանցերով։

Դրա հետևանքով շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող փոշին տարածվում էր շրջակա տարածքում։

ArmLur.am-ի հրապարակումից հետո հարցը ստացել է համապատասխան գնահատական։ Կառուցապատողը շինարարական կանոնները չպահպանելու համար տուգանվել է 1,5 միլիոն դրամով։

 




Լրահոս