ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծի ենթարկված փաստաբանը ԵՄ գրասենյակի դիմաց է. ինչ սպասելիքներ նա ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր փաստաբաններն ակցիա էին իրականացնում փաստաբանների բռնության դեպքերով: Հունիսի 13-ին ծեծի էր ենթարկվել փաստաբան Կարեն Ալավերդյանը: Վերջինիս խոսքով՝ իրեն մեղադրանք են առաջադրել զուտ նրա համար, որ բաժանքմունքում փորձել է օգնել պաշտպանյալին, որին այդ պահին ծեծում էին ոստիկաններն ու պարեկները։ Արդյունքում ինքն էլ է բռնության ենթարկվել, իսկ վերջում՝ հայտնվել մեղադրյալի աթոռին։

Փաստաբան Ալավերդյանի խոսքով՝ անցած շաբաթ դատարանում միջադեպ է եղել իր պաշտպանյալի և նրա ընկերոջ միջև։ Ոստիկաններն իր պաշտպանյալին են մոտեցել, երբ իրավիճակն արդեն հարթված էր, և առանց հիմքեր ներկայացնելու նրան բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։ Փաստաբանը գնացել է նրանց հետևից։
«Բացեցի աշխատասենյակի դուռը և հայտնաբերեցի պաշտպանյալիս՝ ձեռնաշղթաները հետևից ամրացված, բերանի վրա գետնին ընկած, և ոստիկանության 5-6 ծառայողներ միաժամանակ հարվածներ են հասցնում նրա գլխի, մարմնի տարբեր հատվածներին», – պատմել է փաստաբանը։

Ոստիկանները պահանջել են, որ փաստաբանը հեռանա բաժնից, նա էլ հրաժարվել է։ Ի վերջո՝ նրան էլ են ծեծել և ձերբակալել։
Կարեն Ալավերդյանն ակցիայի տեղն էր եւ նրան հետ զրուցել ենք այն մասին, որ իրավապահները ներքին խոսակցության ժամանակ ասում են, որ փաստաբաններն են իրենց շատ վատ պահում եւ միջամտում իրենց աշխատանքին, ինչի արդյունքում էլ տեղի են ունենում նման միջադեպեր:

Քնար Մանուկյան




Լրահոս