Մոսկվա-Երևան ավիատոմսերի արժեքը՝ այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունում իրավիճակի սրումից հետո, Մոսկվա-Երևան թռիչքի ավիատոմսերը սկսեցին  կտրուկ գնաճ ապրել:

ArmLur-ը փորձեց պարզել՝ որքան է կազմում Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերի արժեքը հունիսի 27-ի դրությամբ:

Այսպիսով կարող եք տեսնել, որ Aviasales.ru ավիատոմսերի ամրագրման օնլայն հարթակում ավիատոմսերի գինը տատանվում է 130 հազար դրամից 198 հազար դրամի սահմաններում: Հայկական ավիաուղիներում ՝ Armenian Airlines, Armenia Airways, FlyOne Armenia, Shirak Avia, FlyArna, համեմատաբար ավելի մատչելի արժեքներով տոմսեր են՝ 130-ից 140 հազարի սահմաններում:

Wizz Air ավիատոմսերի օնլայն ամրագրման համակարգում Մոսկվայից կրկին որևէ թռիչքի ուղություններ չկան:

Kupibilet.ru կայքում՝ կապված պահանջվող չափանշներից, ավիատոմսերի գնային սանդղակը տատանվում է  93-ից 136 հազար դրամի սահմաններում:

Կարող ենք եզրակացնել, որ նախօրեի համեմատ Մոսկվա-Երևան թռիչքի ավիատոմսերի արժեքը կայունանում է:

Էմմա Միքայելյան




Լրահոս