«Հայկական ավիաուղիները» գործարկում է Երևան-Միներալնիե Վոդի կանոնավոր չվերթեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական ավիաուղիները գործարկում է Երևան-Միներալնիե Վոդի կանոնավոր չվերթեր։

Երևան-Միներալնիե Վոդի առաջին ուղիղ թռիչքը տեղի կունենա 2023թ․ դեկտեմբերի 5-ին` Երևանի«Զվարթնո» օդանավակայանից։ Նախատեսվում է շաբաթական երկու թռիչք` հիմնականում հինգշաբթի և շաբաթ օրերին։

Ավիատոմսի մեկ ուղղության գինը, առանց ուղեբեռի, կազմում է 32.000 ՀՀ դրամ, ուղեբեռով` 41.000 ՀՀ դրամ։ Թռիչքներն իրականացվելու են A321 հինքնաթիռով։ Թռիչքի տևողությունը՝ 1 ժամ 10 րոպե է։




Լրահոս